Facebook-ում հայտնվել է հոլովակների ինքնացուցադրումը ձայնի հետ


23:12 , 23 օգոստոս, 2016

Facebook-ը թեստավորում է բջջային սարքերում հոլովակների ինքնացուցադրումը ձայնի հետ, հայտնում է Mashable-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին:

Թեստավորումը տեղի է ունենում Ավստրալիայի օգտատերերի շրջանում և ուղղված է որոշելու, թե ինչքանով այդ ֆունկցիան կլինի պահանջված: Ներկա պահին տեսանյութը ժապավենում ինքնացուցադրվում է առանց ձայնի:

Ավելի վաղ Facebook-ը հետազոտություն է հրապարակել, համաձայն որի օգտատերերի 80%-ը բացասաբար են արձագանքում գովազդային հոլովակներին, որոնք ավտոմատ ձևով ցուցադրվում են ձայնի հետ: