Բակո Սահակյանը HALO Trust-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր


19:54 , 23 օգոստոս, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:    

Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը  կարևորել է HALO Trust կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական և արհեստավարժական օգնության համար: