«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ Սասնա ծռերի անդամներին այցելելու խնդրանքով


19:14 , 23 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը թեև լիազորություններ չունի, որ այցելի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, բայց նշեց, որ իրենց կազմակերպության դատապաշտպաններն ունեն այդ իրավունքը և լիարժեք տեղեկություն ունեն վիրավոր անդամների առողջական վիճակից:

Լարիսա Ալավերդյանը ևս միացել էր այսօր բողոքի երթի մասնակիցներին, ովքեր մտահոգ են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ