Ռուսական ինքնաթիռները Համադանը լքել են ծրագրի համաձայն. Իրանի ԱԱԽ


18:58 , 23 օգոստոս, 2016

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները Համադանի ավիաբազան լքել են հինգշաբթի՝ ինչպես ծրագրված է եղել:

«Ինքնաթիռները բազան չեն լքել երեկ, նրանք այն լքել են հինգշաբթի՝ ծրագրի համաձայն, ինչը կապված չի եղել այլ երկրների կողմից ճնշում գործադրելու հետ»,- ասել է նա:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Համադանի ավիաբազան առաջին անգամ սկսել են օգտագործել նախորդ շաբաթ՝ Սիրիայում գործող ԴԱԻՇ և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին ավիահարվածներ հասցնելու համար:

Երկուշաբթի ՌԴ ՊՆ-ը հայտարարել էր, որ ռուսական ինքնաթիռները լքել են Համադանի ավիաբազան և վերադարձել են Ռուսաստանի տարածք: