Հունգարիայում առաջարկել են փախստականներին վախեցնել խոզի գլուխներով


15:12 , 23 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Եվրախորհրդարանում Հունգարիայի ներկայացուցիչ Դյերդ Շոֆլինը Հունգարիայի սահմանը հատել ցանկացող փախստականներին վանելու համար առաջարկել է սահմանամերձ ցանկապատերին խոզի գլուխներ կախել, հաղորդում է The Independent-ը:


Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս հունգարական սահմանին գտնվող պատի վրա բազուկի տեսքով խրտվիլակներ են ամրացված եղել, որոնց վրա մարդկային դեմքի պատկերներ էին կտրված: Ենթադրվում էր, որ դրանք կվանեն Հունգարիա ժամանող փախստականներին:

 
Նշվում է, որ տվյալ նախաձեռնությունն առաջացրել է հասարակության դժգոհությունը: Ի պատասխան իր հասցեին հնչեցված քննադատությանը Շոֆլինն իր Twitter-ում գրել է, որ «խոզի գլուխներն ավելի արդյունավետորեն կվախեցնեին նրանց»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ