Ոլոռի արտադրություն Վարդենիսում


12:40 , 23 օգոստոս, 2016

Ոլոռի արտադրություն Վարդենիսում

Վարդենիսում ակտիվորեն զարգանում է ոլոռի արտադրությունը: Գյուղացիների խոսքերով, Ռուսաստանից ներկրված բարձրորակ սերմացուն բավականին լավ է ադապտացվել տեղի պայմաններին և արդեն իսկ զգալի բերք է տալիս:

Որոշ տեղեր անգամ հնարավոր է եղել մեկ հեկտարից հավաքել միջինը 40 ցենտներ բերք: Սպառման հետ կապված նույնպես խնդիր չի առաջանում, քանի որ տեղի խանութները հարմար և բարձր գներով գնում են այն:

Նման կերպ շարունակելու դեպքում, հնարավոր է, որ Վարդենիսում սկսվի ոլոռի,սիսեռի և ոսպի համատարած արտադրություն: