Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Վիեննայից հետ է կանչել իր դեսպանին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Վերջինս դեսպանին հետ կանչելը պայմանավորել է Ավստրիայի հետ վերջին զարգացումներով։ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեսպանը հետ է կանչվել հարաբերությունների վերանայման և ցուցումներ ստանալու համար։