Թուրքիան կքում է ահաբեկչությունների նոր ալիքի տակ


17:05 , 22 օգոստոս, 2016
Մինչ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ահաբեկչական կառույցների վերջին ջղաձգումների ու դրանց վախճանի մասին, Թուրքիան կքում է ահաբեկչությունների նոր ալիքի տակ: Թուրքիայի փոխվարչապետ Մ. Շիմշեքը Գազիայնթեփի ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ դրանք ահաբեկչական կառույցների վերջին ջղաձգումններն են: Որքան թուրքական իշխանությունները վստահորեն հայտարարում են ահաբեկչություններին վերջ տալու մասին, դրանք էլ ավելի են ահագնանում: Առջևում դեռ Թուրքիային լրջագույն խնդիրներ են սպասվում, իսկ ահաբեկչական գործողությունները, որոնք արդեն բնականոն երևույթ են դարձել, էլ ավելի են ահագնանալու: Վերջին 8 ամիսների ընթացքում Թուրքիայում իրականացված ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 500 մարդ, վիրավորվել՝ մոտ 3000-ը: