Գերմանիայում գործում է թուրքական հետախուզության ավելի քան 6000 գործակալ. Die Welt


17:06 , 22 օգոստոս, 2016

Die Welt թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Գերմանիայում ունի ինֆորմատորների լայն ցանց: Այս մասին թերթին հայտնել է նրա անանուն աղբյուրը:

Խոսքը Գերմանիայի տարածքում MIT-ի տարածքում ավելի քան 6000 գաղտնի աշխատակցի մասին է: Անվտանգության հարցերով գերմանացի փորձագետ Էրիխ Շմիդտ Էենբը հայտարարել է, որ արդեն իսկ շեշտը դրվում է ոչ թե հետախուզական տվյալների ստացման, այլ բռնությունների կիրառման վրա:

Նա ընդգծել է, որ անգամ Stasi-ն (Գերմանիայի պետանվտանգության նախարարություն) չի կարողացել Գերմանիայում ստեղծել ինֆորմատորների նման ընդարձակ ցանց: