Օլիմպիադան Բրազիլիային ճգնաժամից դուրս գալու հույս է տվել. FT


16:19 , 22 օգոստոս, 2016

Ռիոյում անցկացված Օլիմպիական խաղերը, որոնք գերազանցեցին սպասումները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, Բրազիլիային խոր քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու հույս են տվել։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով վերլուծաբանների կարծիքին։

Խաղերի ավարտը համընկել է այն ժամանակին, երբ բրազիլացի քաղաքական գործիչները պետք է անցնեն նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի եզրափակիչ փուլին, որի արդյունքներով նրան կփոխարինի նախագահի պաշտոնակատար Միշել Թեմերը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Թեմերը կբախվի բիզնեսի և շուկաների կողմից ուժեղ ճնշման, որոնք կպահանջեն նրանից կոշտ բյուջետային բարեփոխումներ և երկրում 1930-ականներից ի վեր վատագույն ռեցեսիայի ավարտ։

Նա նշել է, որ համաձայն հասարակական կարծիքի հարցումների՝ բրազիլացիների մեծ մասը կարծում է, որ Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը գերազանցում են պոտենցիալ եկամուտները։