Ղրղզստանի նախագահը պահանջել է ուժեղացնել երկրի սահմանային անվտանգությունը


15:20 , 22 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Ղրղզստանի նախագահը պահանջել է ուժեղացնել երկրի սահմանային անվտանգությունը։

 

Ղրղզստանի պետական սահմանային ծառայությունն ավելի վաղ հայտարարել է, որ Ուզբեկստանից 7 ոստիկան ուղղաթիռից վայրէջք է կատարել ղրղզա-ուզբեկական սահմանի չհամաձայնեցված՝ Ունկուր-Տոո հատվածում, հայտնում է «Sputnik Ղրղզստան» գործակալությունը:

 

«Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Այս պահին սահմանային ներկայացուցիչների մակարդակով հեռախոսային բանակցություններ են ընթանում: Ղրղզական կողմը նախաձեռնել է սահմանային ներկայացուցիչների հանդիպում»,- ասված է սահմանային գերատեսչության հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ