Brexit-ը բրիտանացիների մի մասին շտապեցնում է ԵՄ անդամ երկրների անձնագրեր ստանալ


15:04 , 22 օգոստոս, 2016

Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքացիներ ԵՄ-ից երկրի դուրս գալու որոշումից հետո չեն ցանկանում հրաժարվել ԵՄ-ում ապրելու և աշխատելու հնարավորությունից և ձգտում են բլոկի այլ անդամ պետության քաղաքացիություն ստանալ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Գործակալության կողմից հարցման ենթարկված դեսպանություններից շատերը հանարքվեի արդյունքների հրապարակումից հետո գրանցել են անձնագրերի ստացման հայտերի թվի աճ։

Նշվում է, որ Ավստրիայի անձնագրերի ստացման հայտերը հուլիսին 2015-ի նույն ամսվա համեմատ կրկնապատկվել են։ Զգալի աճ է գրանցվել նաև Շվեդիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Սլովենիայի, Սլովակիայի, Լատվիայի և Նիդերլանդների դեսպանատներում։

Լեհաստանի դեսպանատունը սովորաբար ստանում է քաղաքացիության տարեկան միջինը 100 հայտ, սակայն միայն 2016-ի առաջին կիսամյակում 111 հայտ է ստացել։