Հռոմի պապը հիմնադրել է կյանքի ու ընտանիքի հարցերով գերատեսչություն


14:04 , 22 օգոստոս, 2016

Վատիկանում հիմնադրվել է խաղաղասերների գործերով, ընտանիքի ու կյանքի հարցերով դեպարտամենտ։ Նոր գերատեսչությունը, որը ստեղծվել է բարեփոխումների շրջանակում, գործի կանցնի սեպտեմբերի 1-ին։ Արդյունքում կվերացվեն այդ հարցերով զբաղվող երկու վատիկանյան գերատեսչություններ։ Այս մասին հայտնում է Սուրբ գահի մամուլի ծառայությունը։

Հռոմի պապի առաքելական ուղերձում ասվում է, որ նման որոշման հիմքում ընկած է մեր ժամանակների իրողություններին ու Տիեզերական եկեղեցու պահանջներին գերատեսչության համապատասխանեցման անհրաժեշտությունը։

Պապը նոր դեպարտամենտի պրեֆեկտ է նշանակել եպիսկոպոս Քևին Ջոզեֆ Ֆարելին, ով նախկինում գլխավորել է Դալլասի թեմը։