Ռուսաստանը դադարեցրել է Համադանի ավիաբազայի օգտագործումը. Իրանի ԱԳՆ


13:08 , 22 օգոստոս, 2016

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը դադարեցրել է Իրանում Համադանի ավիաբազայի օգտագործումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տվյալ պահին ավարտել է իրանական Համադան ռազմաբազայի օգտագործումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: