Միջազգային բրենդը` ՀՀ-ում
Զբոսաշրջությունը ՀՀ-ում վերջին տարիներին արձանագրել է զգալի աճ: Բազմաթիվ ներդրողների թիրախում են գտնվում մարզերը, ինչը շատ կարևոր է աշխատատեղերի ավելացման տեսանկյունից:
Օրերս պարզ դարձավ, որ Starwood Hotels & Resorts միջազգային առաջատար հյուրանոցների ցանցը հայտարարել է Հայաստան մուտք գործելու մասին: Սպասվում է, որ առաջին քայլը կլինի Երևանում Alexander շքեղ հյուրանոցի կառուցումը:
Տրամաբանական է, որ առաջատար հյուրանոցային ցանցի առկայությունը ոչ միայն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, այլ նաև ներդրողների համար էլ ավելի հետաքրքիր կդարձնի Հայաստանը: