PKK-ի զինյալները Դերսիմում հարձակվել են ոստիկանների վրա. կա զոհ


09:40 , 22 օգոստոս, 2016

thumbs_b_c_ca073e76520012524745b5974bccec53Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թունջելի (Դերսիմ) նահանգի Նազըմիե շրջանում հարձակվել են ոստիկանական պարեկների վրա:

Միջադեպը գրանցվել է առավոտյան ժամը 04.50-ին: Քուրդ զինյալները երկարափող զենքերով գնդակոծել են ոստիկաններին: Սպանվել է 1 զինվորական և վիրավորվել 3 ոստիկան: Միջադեպից հետո զինվորականները փակել են շրջանի ելումուտը և սկսել են զինյալներին փնտրելու գործողություն: