Երազանքս իրականացավ. Պելե


09:10 , 22 օգոստոս, 2016

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն խոսել է 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արդյունքների մասին:

«Բրազիլիան մեծ սիրով ընդունեց միլիոնավոր երկրպագուների և օրեր շարունակեց ցույց տվեց նրանց մեր վերաբերմունքը սպորտի և աշխատանքի հանդեպ:

Ամբողջ կյանքս սպասել էի Օլիմպիական խաղերում Բրազիլիայի հաղթանակին: Սա երազանք էր ինձ համար, որն իրականություն դարձավ», – ասել է Պելեն:

Նշենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում Բրազիլիայի հավաքականի դարձավ չեմպիոն: