Մահացել է սև ծաղկի դեմ պատվաստանյութի հեղինակը


08:30 , 22 օգոստոս, 2016

Բալթիմորում կյանքի 88-րդ տարում մահացել է բժիշկ և համաճարակաբան Դոնալդ Հենդերսոնը, որը 1977 թ. ստեղծել է մարդկությանն ամբողջովին սև ծաղկից փրկող պատվաստանյութը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ Հենդերսոնը մահացել է ազդրի վզիկի կոտրվածքից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

1977-1990 թթ. Հենդերսոնը եղել է Ջոնս Հոփքինսի մասնավոր հետազոտական համալսարանում դեկան:

2002 թ. նա ստացել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ «Ազատության նախագահական մեդալ»: