Նորզելանդուհի մարզուհին հատուկ օլիմպիական մրցանակի կարժանանա մարզական ոգի և բարի կամք դրսևորելու համար


07:55 , 22 օգոստոս, 2016
Tert.am–ը գրում է.

Նոր Զելանդիան ներկայացնող մարզուհի Նիկի Համբլինը կպարգևատրվի Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մրցավազքի ժամանակ ցուցաբերած բարության համար:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը` մարզուհին յուրահատուկ պարգևին կարժանանա մարզական ոգու և բարի կամքի դրսևորման համար: Վերջինս կանանց 5000 մետր արագավազքի ժամանակ դադարեցրել էր վազքը ամերիկուհի Աբեյ Դ՛Ագոստինոյին օգնություն ցույց տալու համար:

Դ՛Ագոստինոն հորդորել էր Համբլինին շարունակել իր ելույթը, սակայն վերջինս հրաժարվել էր հեռանալ, քանի դեռ չէին մոտեցրել անվասայլակն ու չէին օգնել ամերիկուհուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ