Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթներն Օլիմպիական խաղերում. «Ռիո 2016»-ում ունենք 4 մեդալ


02:23 , 22 օգոստոս, 2016

Օգոստոսի 21-ին իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին 2 մարզիկները՝ ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանն ու Գեորգի Կետոևը:

Սաֆարյանն ու Կետոևը պարտություններ կրեցին 1/8 եզրափակչում և զրկվեցին մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Այպիսով, 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի հավաքականն ավարտում է նվաճած 4 մեդալով՝ 1 ոսկի և 3 արծաթ:

Հայաստանին ոսկի պարգևել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Մեդալների քանակով Հայաստանն այս պահին 42–րդն է, Ադրբեջանը` 39–րդը, Վրաստանը` 38-րդը։ Աղյուսակը գլխավորում եմ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։