Տոկիոյի ջրաշխարհում տղամարդը վնասվածք է հասցրել 8 աղջկա


21:40 , 21 օգոստոս, 2016

1867869Տոկիոյի ջրաշխարհում տղամարդը անհայտ սուր առարկայով վիրավորել է 8 աղջկա՝ հայտնում է RT Daily news-ը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 13.30-ին:

Նախնական տվյալներով՝ հարձակման ժամանակ աղջիկները եղել են ջրաշխարհի լողավազաններից մեկում: Տղամարդը լողացել է աղջիկների մոտ և նրանց հասցրել վնասվածքներ:

Հարձակվողի սեռի, ազգային պատկանելության և տարիքի մասին առայժմ պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա:

Բոլոր աղջիկներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոց: