Սթիվ Ջոբսի լուսանկարը կցուցադրվի Լուսանկարների փառքի միջազգային դահլիճում


21:30 , 21 օգոստոս, 2016

1471767879_6Սենթ Լուիսի Լուսանկարների փառքի միջազգային դահլիճում հոկտեմբերի 28-ին կավելանա Սթիվ Ջոբսի լուսանկարը:

Սթիվ Ջոբսը հետմահու կդասվի այն մարդկանց շարքին, ովքեր մեծ ներդրում ունեն iPhone-ի ստեղծման համար լուսանկարների զարգացման մեջ՝ գրում է VistaNews-ը:

Լուսանկարների փառքի պաշտոնական կայքում այդ առիթով գրված է. «Ջոբսը ստեղծել է առարկա, որը փոխել է ստեղծագործական գործընթացները, և ստեղծել է ռեժիսորների, դիզայներների, երաժշտական պրոդյուսերների և, իհարկե, լուսանկարիչների համար գլխավոր գործիքը: Լուսանկարչության հանդեպ իր հետաքրքրությամբ նա մեծ ներդրում ունի գեղարվեստական հանրության զարգացման գործում»: