Գեորգի Կետոևը պարտվեց Էլիզբար Օդիկաձեին


20:50 , 21 օգոստոս, 2016

janaparh-depi-rio-georgi-ketoyev«Ռիո-2016»-ում պայքարը սկսեց Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Գերոգի Կետոևը:

Ազատ ոճային ըմբիշը 97 կիլոգրամ քաշային կարգում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին:

Գոտեմարտի առաջին մրցափուլում հաղթեց Հայաստան ներկայացնող մարզիկը 1-0 հաշվով, իսկ 2-րդ մրցափուլում Կետոևը զիջեց առավելությունը և արդյունքում պարտվեց 1-8 հաշվով:

Եթե Օդիկաձեն հասնի եզրափակիչ, Կետոևը կստանա սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն: