Քամին, ցուրտը և անձրևը շատ հաճելի բաներ չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել, որ նրանք ամենաշատ մազ կորցրել են աշնանը: Այդ մասին հոդվածը հրապարակված է Dermatology պարբերականում:
Դա հասկանալու համար պետք է որոշ բան իմանալ մարդկային մազերի աճի մասին: Մազերը «ծառայում են» 2-ից 6 տարի: Ցանկացած պահի մեր մազերի 90%-ն աճում է, իսկ մնացածը 2-6 ամիս գտնվում են հանգստի վիճակում, ապա թափվում: Մազի ֆոլիկուլը հանգստանում է 3 ամիս, որից հետո այդ գործընթացը կրկնվում է (բացի ճաղատանալուց):
Շվեդ գիտնականները պարզել են, որ կանանց մեծ մասի դեպքում այդ ժամանակաշրջանը լինում է ամռանը և ավարտվում հոկտեմբերին: Սակայն դա մազաթափության միակ պատճառը չէ:
Մազերը առաջինն են տուժում մարմնական հիվանդություններից: Դրանք նույնիսկ կարող են մեզ նախազգուշացնել մոտալուտ հիվանդության մասին: