Facebook-ում դեռահասները այսուհետ կարող են դիտել իրենց հասակակիցների կյանքի մասին հոլովակներ


20:00 , 21 օգոստոս, 2016

eaff779bfd3cdf76de8eFacebook-ը iPhone-ի համար կթողարկի նոր հավելված, որը դեռահասներին թույլ կտա դիտել հոլովակներ իրենց հասակակիցների կյանքի մասին՝ գրում է Vista News-ը:

Նորույթը ձեռք է բերել Lifestage անվանումը: Այն ներբեռնման համար հասանելի կլինի բոլորին, սակայն միայն 21 տարեկանից փոքր օգտատերերը կկարողանան դիտել բոլոր պրոֆիլները:

Սոցիալական ցանցը օգտատերերին թույլ է տալիս նկարել տեսանյութ դեռահասների ուսման, հետաքրքրությունների և կյանքի այլ ոլորտների մասին: Այդ տեսանյութերը կարող են դիտել Lifestage-ի այն օգտատերերը, ովքեր համապատասխան տարիքի են: Հավելվածն ունի գործիք, որի օգնությամբ հնարավոր կլինի արգելափակել 21 տարեկանից բարձր մարդկանց: