Ֆրանսուա Օլանդը խստորեն դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը


19:50 , 21 օգոստոս, 2016

International_-_picՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խստորեն դատապարտել է Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում իրականացված ահաբեկչությունը՝ հայտնում է Anadolu գործակալությունը:

«Ֆրանսիայի նախագահը խստորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումը, որը շաբաթ օրը իրականացվել է Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ: Ֆրանսիան ցավակցում է Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին: Մենք բոլորի կողքին ենք, ովքեր պայքար են մղում ահաբեկչության դեմ»,- ասված է Ելիսեյան պալատի մամլո ծառայության հայտարարության մեջ: