Դավիթ Սաֆարյանը «Ռիո-2016»-ում մեկնարկեց պարտությամբ


17:40 , 21 օգոստոս, 2016

857720Ռիո-2016»-ի վերջին մրցումային օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարը սկսեց Դավիթ Սաֆարյանը:

65 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոйին:

1-ին մրցափուլում Դավիթ Սաֆարյանը կարողացավ հաղթել 1-0 հաշվով, սակայն մնացյալ 3 րոպեում հայ ըմբիշը չկարողացավ հաջող պաշտպանվել և գետեմարտը ավարտվեց 1-3 հաշվով հօգուտ իտալացու:

Եթե Իտալացին կարողանա հասնել եզրափակիչ, Դավիթը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում: