Եվրոպայում հայտնաբերվել է 1075 տարեկան սոճի


17:20 , 21 օգոստոս, 2016

160821113546-adonis-oldest-tree-exlarge-169Գիտնականները Բոսնիայում հայտնաբերել են սոճի, որը նախնական տվյալներով՝ համարվում է Եվրոպայի ամենահին ծառը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Փորձագետները հետազոտել են ծառի օղակները, ինչը ցույց է տվել, որ սոճին մոտավորապես 1075 տարեկան է: Նշվում է, որ գիտնականներին չի հաջողվել հասնել ծառի կենտրոնին, ուստի նրանք չեն բացառում, որ ծառը կարող է ավելի հին լինել:

Սոճին անվանակոչել են՝ ի պատիվ հին հունական աստված Ադոնիսի: