Սխալվում են բոլորը` մարզիչները, մրցավարները, խաղացողները. Ռանիերի


16:40 , 21 օգոստոս, 2016

Անգլիայի առաջնության 2-րդ տուրի «Արսենալ»-ի դեմ խաղից հետո «Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հրաժարվել է մեկնաբանել մրցավարի որոշումները: Մասնագետը նշել է, որ հպարտանում է իր սաներով, քանի որ նրանք պայքարում էին հաղթանակի համար:

«11 մետրանոց է, երբ մրցավարը սուլում է: Կարծում եմ` հիանալի խաղ էր: «Արսենալ»-ը տիրում էր գնդակին, բայց մենք գոլային պահեր էինք ստեղծում:

Հպարտանում եմ իմ սաներով: Նրանք պայքարում էին հաղթանակի համար: Չեմ ցանկանում խոսել մրցավարի որոշումների մասին: Սխալվում են բոլորը` մարզիչները, մրցավարները, խաղացողները»,- Goal-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:

Arsenal v Liverpool - Premier League