Բարբրա Սթրեյզանդը Apple-ի ղեկավարին հորդորել է փոխել Siri-ում իր անվան արտասանությունը


15:50 , 21 օգոստոս, 2016

barbra-streisandԴերասանուհի և երգչուհի Բարբրա Սթրեյզանդը դժգոհել է, որ Siri-ն (ինտերակտիվ համակարգ, որը ձայնի օգնությամբ թույլ է տալիս կառավարել հեռախոսը) իր անունը ճիշտ չի արտասանում՝ գրում է The Wrap-ը:

Նշվում է, որ ռոբոտը երգչուհու ազգանունը «զ»-ով է արտասանում, մինչդեռ անգլերեն արտասանությամբ պետք է լինի «ս»:

Անճշտությունը ուղղելու համար երգչուհին զանգահարել է Apple-ի ղեկավարին:

«Ես զանգահարել եմ Թիմ Կուկին՝ Apple-ի ղեկավարին, նա, բարեբախտաբար, վստահեցրեց, որ սեպտեմբերի 30-ի հաջորդ նորացմանը Siri-ի՝ իմ ազգանվան արտասանությունը կուղղվի»,- հայտարարել է Սթրեյզանդը: