Անդրանիկին վերջինը կենդանի են տեսել հերոս Ռոբերտ Աբաջյանի աչքերը


17:30 , 21 օգոստոս, 2016
Ապրիլյան պատերազմի ԱՆԴՐԱՆԻԿԸ։
Գնդացրորդ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան։ Քաղաքացիական մասնագիտությամբ՝ խոհարար։ 116 դիրքի անմահ հերոսներից։ Հրամանատար Ուրֆանյանի զոհվելուց հետո, գիտակցելով մարտական դիրքի գլխին կախված սպառնալիքը, անտեսել է մահացու վտանգը և խրամաբջջի հողաթմբից այն կողմ՝ գրեթե բաց մարտի դուրս եկել թշնամու դեմ։ Անդրանիկին վերջինը կենդանի են տեսել հերոս Ռոբերտ Աբաջյանի աչքերը։ «Բոլորը զոհվել են, Անդոն վիրավոր ա»՝ հատված Աբաջյանի նախավերջին հեռախոսազանգից։
Արդեն շուրջ 1-1.5 տարի Անդրանիկը հասկացել էր դիվերսիոն և ականանետային պատերազմի վտանգները, ուստի ամեն անգամ դիրքեր բարձրանալիս լավ էր հասկանում պատասխանատվության ու գործի բարդության աստիճանը։
Առհասարակ 116 դիրքում զոհված բոլոր զինծառայողները հերոս են մեծատառով, ում անուններն արդեն պահ են տրվել ժամանակին ու ազգի հիշողությանը՝ ՈՒՐՖԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ, ԱԲԱՋՅԱՆ ՌՈԲԵՐՏ, ԶՈՀՐԱԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ, ՍԼՈՅԱՆ ՔՅԱՐԱՄ։
Իրենց շնորհիվ մարտակերտյան դիրքի կորուստը տևեց չնչինագույն քչության հասնող րոպեներ, որից հետո հաջողվեց առանց զոհերի հետ վերցնել դիրքը։