Ադրբեջանում Գյուլենի բոլոր կողմնակիցները կհայտնաբերվեն. Նովրուզ Մամեդով


15:20 , 21 օգոստոս, 2016

thumb_20151008015527421Իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի բոլոր կողմնակիցները, ով Անկարայի կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, Ադրբեջանում կհայտնաբերվեն՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նախօրեին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է մի խումբ անձանց ձերբակալության մասին, ովքեր կարող են կապված լինել Գյուլենի շարժման հետ:

«Գյուլենի կազմակերպության բոլոր կողմնակիցները կհայտնաբերվեն: Ադրբեջանում այդ կապակցությամբ տարվում է հետաքննություն: Հետաքննությունները ցույց են տալիս, որ Գյուլենի շարժումը կապ ունի երկրում ընդդիմադիր կառույցների հետ: Սակայն Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման բոլոր փորձերը խստորեն կկանխվեն»,- ասել է Մամեդովը: