ԱՄՆ բանտերից մեկում մահացել է Backstreet Boys և NSync խմբերի հիմնադիրը


12:00 , 21 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Տեխաս նահանգի բանտում մահացել է Backstreet Boys և NSync խմբերի հիմնադիր, երաժշտական պրոդյուսեր Լու Պերլմանը: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:

Նշվում է, որ 2008 թվականին Պերլմանը դատապարտված է եղել խարդախության մեղադրանքով: Մահվան պատճառը դեռևս հաստատված չէ: