Մոսկվայի ՆԳՆ հատուկ ընդունարանում ՀՀ քաղաքացի է մահացել


13:47 , 13 փետրվար, 2013

Մոսկվայի ՆԳՆ հատուկ ընդունարանում Հայաստանի քաղաքացի է մահացել, հայտնել են «ՌԻԱ Նովոստիին» գերատեսչության մամլո ծառայությունում:
«Երեքշաբթի 5:40 հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ ընդունարանում մահացել է Հայաստանի քաղաքացի՝ 1974թ. ծնված, որը բերման էր ենթարկվել 2013թ. փետրվարի 8-ին ՌԴ տարածքից պարտադրված վարչական արտաքսման նպատակով»,-ասել են ՆԳՆ կառույցում: Մահացածի անունը չի հրապարակվում:
Անց է կացվում ծառայողական հետաքննություն: Մահվան նախնական պատճառը սրտի սուր անբավարարությունն է: