«ԻՊ»-ն տարածում է Մոսկվայում ոստիկանների դեմ ահաբեկչական հարձակում իրականացրած երկու զինյալների տեսագրությունը


12:40 , 20 օգոստոս, 2016

Իսլամական պետության համացանցային ռեսուրսները տարածում են Մոսկվայի արևելքում ոստիկանների դեմ ահաբեկչական հարձակում իրականացրած երկու զինյալների տեսագրությունը:

Տեսագրությունում չեչեններ Ուսման Մարդալովն ու Սալիմ Իսրայիլովը հարձակումից առաջ հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

ԻՊ-ը ցույց է տալիս, որ Ռուսաստանի մայրաքաղաքը ևս իսլամականների թիրախի տակ է: