Սյունիքում միջին աշխատավարձը՝ 226,5 հազար դրամ


16:00 , 19 օգոստոս, 2016

Սյունիքում միջին աշխատավարձը՝ 226,5 հազար դրամ

Մարզերի զարգացումը և մայրաքաղաքային ապակենտրոնացումը պետության համար կարևոր գործընթացներ են: Դրանցից կարելի է առանձնացնել աշխատավարձի հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը մարզերում:

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, որտեղ բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 226,5 հազար դրամ:

Կոտայքի մարզում ՝166.3 հազար ՀՀ դրամ, Տավուշում՝ 157.5 , իսկ Արմավիրի մարզում՝ 157.4 հազար դրամ:
Պետք է նկատել,որ մայրաքաղաքում այն կազմում է 197.8 հազար դրամ, ինչը զիջում է Սյունքում արձանագրված ցուցանիշին: