Tert.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանն իր պաշտպանի միջոցով երեկ բանտից հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ինքը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել իրենց համայնքի ՏԻՄ ընտրություններին, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոչընդոտում է։
Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ