Մայաները Կենտրոնական Ամերիկայի մինչկոլումբիական շրջանի ամենամեծ քաղաքակրթություններից մեկն էին։ Մայաների քաղաքակրթությունը իրականում նախորդում էր ացտեկներին և հարյուր տարի ավելի է գոյատևել։ Նրանց մշակույթը վերջին 2 հազար տարում ոչ մեկ անգամ է կրել թռիչքներ և անկումներ, իսկ նրանց սերունդները մինչ հիմա բնակվում են Յակուտան թերակղզում։
Չնայած մայաների քաղաքակրթությունը վերացել է, Մեքսիկայի և Գվատեմալայի շատ գյուղական շրջաններում մայաների մշակույթն ու լեզուն գոյություն ունի մինչ այսօր։
Մոտ 7 միլիոն մայա նախկինի պես կարելի է հանդիպել Յուկատան թերակղզում։ Չնայած մայաները մինչ այսօր գոյություն ունեն, նրանց վերջին ինքնիշխան պետությունը գրավվել է իսպանացիների կողմից դեռևս 1967թ.։
Շատ լեզվաբաններ գտնում են, որ «ակուլա» (շնաձուկ) բառը իսկզբանե եղել է մայաների լեզվի բառ։
Մինչկոլումբիական մայաները հաճախ ձգտում էին «բարելավել» իրենց երեխաների ֆիզիկական առանձնահատկությունները։ Մայրերը երեխաների ճակատին տախտակներ էին ամրացնում այնպես, որպեսզի ժամանակի ընթացքում ճակատները դառնային հարթ (հիմնականում դա հանդիպում էր բարձր խավի մոտ)։ Մայաների բարձրաշխարհիկները արծվաքիթ էին, իսկ նրանց ատամները պատված էին նեֆրիտով։
Նաև շատ հաճախ նորածինների աչքի առաջ ինչ-որ իր էին կախում, որպեսզի երեխայի մոտ շլդիկություն առաջանա, ինչը համարվում էր ազնվական մարդու առանձնահատկություն։
Բոլոր երեխաներին անվանում էին համապատասխան ծնված օրվա։
Մայաների մոտ բավական զարգացած էր բժշկությունը։ Նրանք կարում էին վերքերը մարդկային մազով, ատամի շապիկներ էին կարողանում դնել և նույնիսկ կարողանում էին պրոթեզներ պատրաստել։
Որոշ մայաներ մինչ այժմ արյունալի զոհաբերություններ են կատարում։ Բարեբախտաբար այժմ որպես զոհ հանդես են գալիս հավերը, այլ ոչ թե մարդիկ։
Մայաները օգտագործում էին բնական նյութեր կրոնական ծեսերում (որպես հալյուցինագեն) և բժշկության մեջ (որպես ցավազրկող)։
Ինչպես և ացտեկները, մայաները նույնպես «մեզոամերիկյան գնդակի» մոլի խաղացողներ էին։ Նրանց բոլոր խոշոր քաղաքներում կան մարզադաշտեր։ Նաև այս խաղը սերտ կապված էր գլխատման հետ, ընդորում զոհի դերում հանդես էր գալիս պարտություն կրած թիմը։ Կտրված գլուխները, ինչպես ենթադրում են պատմաբանները, օգտագործվում էին գնդակի փոխարեն։ Այս խաղի ժամանակակից տարբերակը կոչվում է «Ուլամա», և բնականաբար, խաղն այժմ անց է կացվում առանց գլխատման։
Շարունակությունն`այստեղ