Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի կողմից Անկարային $20 մլն փոխհատուցման վճարման մասին պայմանագիրը


15:50 , 18 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ազգային մեծ ժողովը վավերացրել է Իսրայելի կողմից Անկարային «Ազատության տորմիղ»-ի հետ կապված միջադեպի համար փոխհատուցման վճարման մասին պայմանագիրը, գրում է թուրքական Haber 7 թերթը:

 

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը երեկ հայտնել էր, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի հաստատմանը:

 

Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը պարտավորվում է 20 միլիոն դոլար գումար վճարել թուրքական «Ազատության տորմիղ» (Mavi Marmara) նավում սպանված մարդկանց ընտանիքներին: Փոխհատուցումը պետք է արվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ