Հայ-բելգիական «օդային» համաձայնություն


15:40 , 18 օգոստոս, 2016

Հայ-բելգիական «օդային» համաձայնություն

Ինչպես գիտենք տուրիզմի զարգացման վրա իր ազդեցությունն է թողնում ավիաընկերությունների տնտեսական քաղաքականությունը: Որքան ավիատոմսերը դառնում են ավելի մատչելի, այդքան ավելանում է զբոսաշրջիկների ավելացման միտումը:

Հայաստանի և Բելգիայի գործադիր մարմինները ստորագրել են օդային հաղորդակցության մասին նոր համաձայնագիր,որով կարգավորվում են ավիաընկերությունների լիազորությունները,իրավունքները, պարտականությունները,որոնք ազդում են արդար մրցակության,անվտանգության պահանջների պահպանման և սակագների ձևավորման վրա:Սպասվում է նաև կոմերցիոն համագործակցություն ավիաընկերությունների միջև:

Այս նախագիծը հնարավորություն է տալու ընդլայնել երկու երկրների համագործակցությունը ավիացիայի ոլորտում, ինչը չի կարող դրականորեն չազդել զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: