Հուլիսյան դեպքերից տուժած վերջին քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից


11:30 , 18 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Երեկ երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին տուժածը։ Նա Սարի թաղի բնակիչ է և տուժել է հուլիսի 29-ի Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:


Նրա խոսքերով՝ քաղաքացին աջ սրունքի փափուկ հյուսվածքի վնասվածք էր ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ