Արգենտինայում դատարանը սկսել է Ֆեդերիկո Գարսիա Լորկեի մահվան հետաքննությունը


03:47 , 18 օգոստոս, 2016

Tert.am–ը գրում է.

Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկեի 1936թ-ի փետրվարի 18-ի իսպական Գրանադա քաղաքում մահվան հանգամանքները: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝  համապատասխան հայցը ներկայացվել է Պատմական հիշողության վերականգնման միության կողմից:

«Դատական քննությունը կիրականացնի դատավոր Մարիա Սերվինը, ով զբաղվում է մարդկության դեմ հանցագործությունների քննությամբ»,- նշել են կազմակերպությունում:

Ինչպես նշել է միության ղեկավար Էմիլիո Սիլվան՝ համապատասխան հայց ուղարկվել է նաև Իսպանիայի իշխանություններին, հաղորդում է TRT-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ