Ինչպես գիտենք, օրերս ՀՀ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով: Այժմ այն կազմում է 7,25 տոկոս:
Նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ այն նվազել է 3,25 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Հայաստանում գնանկումային միջավայրով: Գնանկման պատճառը գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների
նվազումն է, որը կապված է գազի սակագնի ինջեցման հետ:
Տոկոսադրույքի իջեցման վրա ազդել է նաև տնտեսական բարձր ակտիվությունը, իրը պայմանավորված է արտահանման հատվածի դրական զարգացումներով:
Հաշվի առնելով նաև արտաքին միջավայրի ճնշումների նվազագույն առկայությունը, ապա կարելի է ասել, որ դրական միտումը դեռ երկար կպահպանվի: