Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Ռուսաստանին ուղղված ազդակ է. Ստեփան Դանիելյան


14:40 , 17 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որով վերջինս ողջունում էր Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր, պատահական չէ և Ռուսաստանին ուղղված ազդակ է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, թե Ուորլիքի հայտարարությունը ենթադրում է, որ ինչ-որ գործընթացներ չեն կարող իրականանալ առանց ԱՄՆ-ի համաձայնության։

«Ուորլիքը ողջունում է, որ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ, որպես հակամարտության կարգավորման երաշխավոր, սակայն նման ողջույններ հազար անգամ արվել են»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ