Վանաձորի քաղաքապետը վախենում է անգամ «լայքերից»


20:00 , 16 օգոստոս, 2016

Վանաձորի քաղաքապետարանին կից «Նեցուկ» ՊՈԱԿ֊ի աշխատակից, բանվոր Սաթենիկ Ափինյանը «Լոռի TV»֊ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է, որ իրեն աշխատանքից հեռացրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը լայքելու համար:

Փաստորեն Վանաձորի քաղաքապետի պաշտոնում իր վերջին ամիսները վայելող Սամվել Դարբինյանը վախենում է անգամ լայքերից: Արդեն իսկ պարզ է, որ հաջորդ ընտրություններին Դարբինյանին չեն առաջադրելու և վերջին տարիներին Վանաձորը քարուքանդ անող քաղաքապետը այս անգամ որոշել է վատություն անել մարդկանց՝ առանց պատճառ զրկվելով իրենց հանապազորյա հացից;

Խնդիրը Լուսավոր Հայաստանը չէ: Այս քաղաքական ուժի փոխարեն կարող էր մեկ այլ կուսակցություն լինել: Խնդիրն այն է, որ այս մարդը չգիտի ինչ է խոսքի ազատությունը: Եթե այդքան շատ էր ուզում որ անգամ իր աշխատակիցները սատարեն միայն իրեն և չլայքեն այլ քաղաքական ուժերի գրառումները, ապա պետք է լափամանը ստամոքսում «տեղավորելու» փոխարեն օգտակար լիներ իր քաղաքի ժողովրդին և չհասցներ նրան, որ բոլորը ուրախանային իր մոտալուտ հեռացմամբ: