«Հոսանքին հակառակ». առնետը փորձում է վեր բարձրանալ իջնող շարժասանդուղքով (տեսանյութ)


17:50 , 15 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Тhe Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի փոքրիկ հերոսը` առնետը, ապարդյուն փորձում է վեր բարձրանալ իջնող շարժասանդուղքով:

Նշվում է, որ տեսանյութն արվել է Ֆիլիպինների առևտրի կենտրոններից մեկում: Դրանում լսվում են անցորդների զարմացած բացականչությունները: Մինչդեռ անվտանգության աշխատակիցներից մեկը փորձում է որսալ ճարպիկ կրծողին:

Թե ինչ ավարտ են ունենում կրծողի ջանքերը` հաղթանակ, թե պարտություն, տեսանյութում չի ցուցադրվում: