Tert.am-ը գրում է.
Լարսի ավտոճանապարհը միայն գիշերային ժամերին է փակ, որևէ արտակարգ խնդիր մինչ այս պահը չի առաջացել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ստեփանծմինդա - Լարս ճանապարհի մասին՝ տեղեկացրեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Ոչ մի խնդիր հիմա չկա: Վերանորոգվել է փլուզված տարածքը, երթևեկությունը հիմա վերականգված է: Միայն երեկոյան ժամերին է փակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաց Արթուր Առաքելյանը:
Նա նշեց, որ ճանապարհը բացվում է ժամը 06.00-ից մինչև 20.00-ը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ