ՊՆ վթարված ավտոմեքենայի բոլոր 16 զինվորներն էլ վնասվածք են ստացել ու տեղափոխվում են հոսպիտալ


13:40 , 15 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է ոչ թե 8, այլ 16 զինծառայող. տղաներն այս պահին տարբեր հիվանդանոցներից տեղափոխվում են Զինվորական հոսպիտալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

«Բոլորին կհետազոտենք, լիարժեք կասենք»,- զինվորների առողջական վիճակի ու ստացած վնասվածքների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց հոսպիտալի տնօրենը: Հստակեցմանը, թե որևէ մեկի մոտ կյանքին սպառնացող վտանգ չկա՞, Ասատուրյանը պատասխանեց. «Կարծում եմ, ոչ, բայց վաղ հայտարարություններ չանենք, կհետազոտենք, կասենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ