Բաքվում տեղի է ունեցել Սերգեյ Շոյգուի և Իլհամ Ալիևի հանդիպումը


02:10 , 15 օգոստոս, 2016

Tert.am–ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ 

Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է RIA Novosti-ն։

«Ադրբեջանի նախագահը կիրակի օրն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման մանրամասների մասին չի հստակեցվում։

Հիշեցնենք, որ Շոյգուն կարճ այցով ժամանել է Ադրբեջան կիրակի օրը։ Բաքվում նա հանդիպումներ կանցկացնի նաև երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ