Ալիևը, իրեն դնելով հյուսիսեվրոպական զուսպ կենցաղով ապրող պաշտոնյայի տեղ, հեծանիվով պտույտ է կատարել գործարանի տարածքում


14:20 , 14 օգոստոս, 2016
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում մասնակցել է հեծանիվների արտադրության գործարանի բացման արարողությանը։
Որից հետո, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Երկրի նախագահը փորձարկել է գործարանի կողմից արտադրվող հեծանիվը»։
Բայց արի ու տես, որ սա հերթական ոչ խորը մտածված ադրբեջանական միֆերից է։ Ալիևը, իրեն դնելով հյուսիսեվրոպական զուսպ կենցաղով ապրող պաշտոնյայի տեղ, հեծանիվով պտույտ է կատարել գործարանի տարածքում։ Հետաքրքիրն այն է, որ այդ հեծանիվը ոչ թե եղել է «հայրենական» արտադրության, այլ իտալական «Marzocchi» ընկերության արտադրված։
Մենք չենք քննարկում՝ իրո՞ք Ադրբեջանում արտադրում են հեծանիվներ, թե ուղղակի մասերը ներկերլով՝ հավաքում են տեղում։
Հարցն այն է, որ այս երկրում շատ բան է կառուցվում միֆերի վրա, որը, ցավոք, տարիների ընթացքում երիտասարդության մոտ տպավորվում է՝ որպես իրականություն։
Հ.Գ. դե ասա ուզում էիր հեծանիվ քշեիր՝ Բաքվի բուլվարում քշեիր, է՜լի...